Անցնել բովանդակությանը

Վերջին մրմունջք

«Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին» ժողովածու

Յիշատակներ գունդագունդ կը խուժեն վրաս այս գիշեր… Ինչ որ եղաւ ու չեղաւ կ՚անցնի մտքիս առջևէն՝ Արևահար, սովահար տղոց նման լուսեղէն, Որոնց ես մահը տեսայ ու կը լսեմ ճիչը դեռ…։ Իմ ամբողջ կեանքս այս գիշեր, իր յոյսերով, յուշերով, Իր վարդերուն յոյսերով, իր յուշերով փուշերուն, Կը գրաւէ սիրտս անսէր, կ՚ողողէ աչքս անքուն, Մինչև կոկորդս ան կ՚ելլէ իբրև աղի, լեղի ծով…։ Ա՛հ, լաւագոյն էր չըլլալ և լաւագոյն է հիմայ Դադրիլ այլևս ըլլալէ ու երթալ հոն, ուր չկայv Ո՛չ սպասում, ո՛չ պատրանք, ո՛չ անցեալ, ո՛չ ապագայ…։ Ա՛լ հիմայ պէտք է, հոգի՛ս, պատրաստուիլ լռութեան, Չաւաղելով1, չողբալով, և մոռնալով յաւիտեան Գալարատանջ2 երգելու այս սփոփանքն ալ ունայն…։

Ծանոթագրություններ

  1. 1 Չաւաղել — չափսոսալ
  2. 2 Գալարատանջ — գալարուելով տանջուել

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին
Տողերի թիվ 14