Անցնել բովանդակությանը

Ցաւի ծովը

«Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին» ժողովածու

Ցաւերուս մէջ միօրինակ ու մոլորիչ, Ուրիշ ցաւեր, անթիւ ցաւերը շատերուն, Իմիններուս ցաւերը բիւր, երբ կը յառնուն Վիշապաձև, ինձ կը թըուի, թէ քիչ առ քիչ Կը պզտիկնայ հպարտութիւնս տառապողի… Ամպոտ նայուածքս անծանօթի մ՚ինչպէս վրայ, Հոգիիս մէջ, կեանքիս վրայ կը յամենայ, Ու զարմանքով, ու վախով նախ, գաղտագողի Զիս կը դիտէ, կը քննէ զիս, անպատասխան Զիս կը լըքէ իմ փոքրութեանս հետ առանձին… Նայուածքս անդին, հեռուներուն մէջ ողբական Կը սևեռուի, հիմայ թրջած անհուն լացին Աղբիւրներով…։ Ու կը տեսնեմ ես պահ մը վերջ, Իմ ցաւս ու զիս հորձանավար՝ այդ ծովին մէջ…։

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Ցաւի ծովը» սոնետ բանաստեղծությունը («Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին» ժողովածուից) վիշտի և տխրության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին
Տողերի թիվ 14