Անցնել բովանդակությանը

Վերադարձ

«Հրաշալի յարութիւն» ժողովածու

Քաղաքը իր ծաղկած վայրերն և օրն ալ, Իր ոսկէզօծ ժամերն ունի՝ անմոռաց Անցեալիս մէջ, ուր քու հասակդ օրհնեալ Երանաշող այս աչքերուս երևաց…։ Դուն կ՚անցնէիր՝ շքեղաշուք, բարձրահոն, Դեռ մանկունակ, բայց վեհաքայլ ու անդորր… Դուն կ՚անցնէիր հորիզոնէ հորիզոն Զմայլանքիս երկնքին մէջ հեռաւոր…։ Ամէն քարերն անցած ճամբուդ՝ գոց գիտեմ, Քայլերդ ամէն դեռ սրտիս մէջ կ՚ընթանան, Եվ շշուկներդ ամէն՝ կ՚երգեն անվախճան…։ Այն տեղերէն հիմայ կ՚երթամ ծանրադէմ, Հիմա կ՚երթամ, և քարերուն տակ, Աստուա՛ծ, Անշո՛ւշտ, կ՚ըսեմ, հին արևներ կան թաղուած…։

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հրաշալի յարութիւն
Տողերի թիվ 14