Անցնել բովանդակությանը

Ծիծաղ

«Սեր» ժողովածու

Խնդալ պէտք է, լոկ խնդալ — տղաս խորհուրդ կուտայ ինձ — Մարդոց վրայ, որ ատոր են միմիայն արժանի. Ուրիշ ամէն բան ժանգ է հոգւոյն համար, որ պղինձ՝ Ծիծաղին խիստ շփումով կը մաքրուի, կը փայլի։ Եվ իմ տըղաս իրաւո՛ւնք ունի անշուշտ… բայց ուրկէ՞ Գիտէ այդ բանն անիկա. ան ե՞րբ չափեց այդքան խոր՝ Յիմարութիւնը մարդոց, որպէսզի լաստն իր նետէ Վստահօրէն ու երթայ անհոգ՝ ծովուն վրայ անոր։ Քեզ, ո՛վ Ծիծաղ, ատենով երբ այնքան ալ դեռ չէի Քեզի կարօտ, գրկեցի զերթ կատու մը կուրծքիս վրայ, Քեզ գգուեցի, գրգռեցի և ճանկաբաց, սխրալի՝ Երեսն ի վեր շատերուն արձակեցի՜ անխնայ։ Բայց հիմայ քիչ, օ՜հ, շատ քիչ, կրնամ այլևըս խնդալ, Հիմայ հոգիս ինքնիրմով բզկըտուած է այնքան, Այնքան ցաւոտ, վիրաւոր, որ իր ծիծաղն ու ծաղրն ալ, Է՛ն առաջ զինք կարիւնեն ու իր վրա՜յ կը մնան… Կեա՛նք, խնայէ իմ տղուս օր մը ըլլալ ինձ նման…։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեր
Տողերի թիվ 17