Անցնել բովանդակությանը

Տեսքդ ա՜լ չի խօսիր ինձի

«Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին» ժողովածու

Տեսքդ ա՛լ չի խօսիր ինձի, Բայց չեմ կրնար սիրած չըլլալ Քեզ, որուն քիչ մնաց տայի Սրտէս յետոյ օր մը կեանքս ալ…։ Գեղեցկութի՞ւն. չունէիր դուն, Բայց քաղցրութիւնդ էր անսահման Ա՛յնքան որ իսկ գացած հովուն՝ Դեռ դիւթանքներ ինձի կուգան…։ Անուշ ձևեր, անուշ ժպիտ, Անուշ խոստում մ՚ալ դուն եղար, Զոր մարելէն ետքն իսկ երկա՜ր Ես պահեցի, — մինչ նայուածքիդ Լոյսն, որ ամբողջ կը պատէր զիս՝ Եղաւ պատա՜նքն իմ երազիս…

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Տեսքդ ա՜լ չի խօսիր ինձի» սոնետ բանաստեղծությունը («Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին» ժողովածուից) սիրո և հիշողության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին
Տողերի թիվ 14