Անցնել բովանդակությանը

Տեսանելիք

«Հինգ զգայարանքները» ժողովածու

Ո՛վ իմ մանկիկ աչուըներս, որ միշտ մանկիկ լոյսին հետ Համբուրուեցաք նախապէս, խառնըուեցաք իրարու, Որ չընայած իսկ տեսաք գունդն սպիտակ ու աղո՛ւ1 Շրթունքներուս մօտեցող՝ մորըս կուրծքին կենսաւետ… Աչքե՛ր, որ հին այդ օրէն ի վեր անվերջ ճոխացաք Երկրի, երկնի գանձերով՝ ձեր ցանցերուն մէջ ինկած, Ճոխացնելո՜վ հոգիիս մուսէոնն ալ մթամած… Որ գինովցաք վարդերովն արեգակին նորածագ, Որ դողացիք, ա՛հ, ի՜նչպէս, ուրիշ աչաց բախումէն, Որ սուզուեցաք անոնց մէջ՝ զերթ շոգենաւ մը ծովուն… Որ մորթին գոյնն ու մարմնին տեսաք ձևերը փխրուն, Որ խենթեցաք ու լացիք անոնց վրայ… որ ամէն Նորոգ յոյսի շողացիք, և կը լեցուիք արդ մութով… Ա՛լ բաւական է, աչքե՛ր, ա՛լ մնացէք անխռով…։

Ծանոթագրություններ

  1. 1 Աղու — դուրեկան, դուրալի, անուշ

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հինգ զգայարանքները
Տողերի թիվ 14