Անցնել բովանդակությանը

Տաղ հայերեն լեզուին

«Բ. շրջան. 1909-1915» ժողովածու

Քեզ, Հայ Լեզո՛ւ, կը սիրեմ մրգաստանի մը նման… Մեր անցեալին թանձրախիտ ստուերներուն մէջ՝ կարծես Մէյ-մէկ պտո՛ւղ՝ քու բոլոր բառերդ ինձի կ՚երևան, Որոնց մէջէն կը քալեմ ու կը քաղեմ զանոնք ես…։ Մրգաստանի մը նման կը սիրեմ քեզ, Հայ Լեզո՛ւ… Մեր հայրենի պալատէն, պարտէզներէն մնացորդ՝ Դալարագեղ դուն պուրա՛կ, որ դիմացար դարերու, Եվ կը մնաս միշտ առոյգ, հին աւիշովդ կենսայորդ…։ Ծառերուդ մէջ հովանուտ կ՚երթամ խինդով մ՚անսահման, Արմատներուդ, ճիւղերուդ վրայ նայելով հիացիկ, Զարմանալով, թէ ինչպէ՜ս դուն մնացիր՝ երբ սաստիկ Քամին քու շո՛ւրջըդ փչեց և տապալեց ամէն բան…։ Մէյ-մէկ պտուղ գոյնզգոյն՝ ամբողջ բառե՛րդ ահա՛, Հիւթե՜ղ բառերդ՝ զոր որքա՜ն հասունցուցին արևներ, Բառե՛րդ, որոնք այս պահուս շրթա՛նցս վրայ եմ բռներ, Բառե՛րդ, որ քիմքըս կ՚օծեն և կը սփոփեն սիրտս հիմայ…։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Բ. շրջան. 1909-1915
Տողերի թիվ 16