Անցնել բովանդակությանը

Ողջու՛յն, դպրոց՝ մեր նոր տուն

2025

Մեկն է այսօր սեպտեմբերի՝ Գիտելիքի լուսաբերի. Տո՛ն է Հայոց Աշխարհում. ՈՂՋՈՒ՛ՅՆ, ԴՊՐՈՑ՝ ՄԵՐ ՆՈՐ ՏՈՒՆ։ Քո գիրկն ենք եկել խնդուն, Որ ապրենք նոր հեքիաթում. Սուրբ գրերով մեսրոպյան՝ Դարձնենք Բարին հաղթական։ Գիտենք, որ գրերը մեր Պայքարել են շատ դարեր. Դարձել են սուր ու վահան՝ Հաղթել չարին նենգ, դաժան։ Մթին խավարն են ցրել. Անմար լույսեր են վառել. Գիտելիքով պայքարենք՝ Լույսով խավարներ ցրենք։ ՄԵԿՆ Է ԱՅՍՕՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ՝ ԳԻՏԵԼԻՔԻ ԼՈՒՍԱԲԵՐԻ. ՏՈ՛Ն Է ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ. ՈՂՋՈՒ՛ՅՆ, ԴՊՐՈՑ՝ ԼՈՒՍԵ ՏՈՒՆ։

Ստեղծագործության մասին

Անահիտ Ղազարյանի «Ողջու՛յն, դպրոց՝ մեր նոր տուն» բանաստեղծությունը (2025) Սեպտեմբերի 1-ի և դպրոցի մասին։

Սեպտեմբերի 1-ը ներկայացվում է որպես համազգային տոն, իսկ դպրոցը՝ որպես նոր տուն։ Միջին տներում թեման տանում է մեսրոպյան գրերին, որոնք «դարձել են սուր ու վահան», և գիտելիքը դրվում է խավարի դեմ պայքարի շարքում։ Առաջին տունը վերադառնում է վերջում՝ մեծատառերով, որպես կրկներգ։

Ստեղծագործությունը պարունակում է 20 տող՝ բաժանված 5 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 2025 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 20