Անցնել բովանդակությանը

Սուրբ բարկութիւնը

«Հայերգութիւն ա շրջան 1901-1908» ժողովածու

Գառնուկներուն համբերութիւնը հատաւ ա՛լ. Երբէ՞ն ի վեր և մինչև ե՞րբ գառնուկ ըլլալ… Տաճարներուն աղաւնիներն ալ սրբազոհ Կորագլուխ իրենց բախտէն եղան դժգոհ… Մասնակցեցան շուշանները անոնց քէնին. Գալարեցին մաքրասարսուռ, հեգ հասակնին… Մանիշակներն ալ դարձուցին գլուխնին վեր Եվ մութին մէջ տարածեցին բարկ բուրումներ… (Ո՜վ հեղգութիւնը արդարոց և հին սրբոց. Հերի՛ք, որչափ դահճին ձեռքերը պագինք մենք. Մեր կարգին մենք ալ արդ դահիճ ըլլալ կուզենք…)։ Եվ գառնուկները գա՛յլ եղան, տատրակներն՝ օ՛ձ. Եվ շուշանները փոխուեցան ժանտափուշի. Եվ մոլեխինդ1 մանիշակաց տեղ արդ կ՚աճի…։

Ծանոթագրություններ

  1. 1 Մոլեխինդ — թունաւոր բոյս

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հայերգութիւն ա շրջան 1901-1908
Տողերի թիվ 14