Անցնել բովանդակությանը

Քերթուածը

«Դ. շրջան. 1921 եւ յետոյ» ժողովածու

Քեզմէ ծածուկ փառաբանուած Եվ տենչացուած կարօտագին, Շնորհներուդ անվերջ շարքին՝ Թող որ ձօնեմ մէկ նոր քերթուած։ Քեզմէ ծածուկ ծնած ամէն Քերթուածներուս մէջէն ես զայն Կը նախընտրեմ, որուն անձայն Վանկերն հոգւոյս մէջ լոկ կ՚երգեն։ Ինչպէս սակայն ամէն քերթուած, Գրուած և ոչ, յօժարակամ Այն քերթուածին դէմ պիտի տամ, Որ համբոյրն է բերնիդ սիրուած։

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Քերթուածը» բանաստեղծությունը («Դ. շրջան. 1921 եւ յետոյ» ժողովածուից) սիրո և պոեզիաի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Դ. շրջան. 1921 եւ յետոյ
Տողերի թիվ 12