Անցնել բովանդակությանը

Բաղձանք

«Դ. շրջան. 1921 եւ յետոյ» ժողովածու

Կ՚ուզեմ բռնել երկու ձեռքիս մէջ հոգիդ՝ Ինչպէս այտերդ հիմայ… Ա՛հ, բարձրանար ան նայուածքիդ մէջ վճիտ Ծաղիկ մ՚ինչպէս լիճին վրայ։ Կ՚ուզեմ տեսնել՝ լուսնի գիշեր մը, ինչպէս Մութ հորիզոնը հեռուն՝ Թարթիչներուդ մաղած լոյսին մէջ այնպէս Հոգւոյդ աշխոյժը անհուն։ Լերանցը մէջ ճամբայ մըն են խորհուրդներդ, Ուր կը մտնեմ շատ անգամ Եվ մոլորած ու յոգնած ետ կը դառնամ… Աչքերուդ մէջ, ա՜հ, քու հոգիդ թերթ առ թերթ Լուսնածաղկէր ու բացուէր, Տայի՜ անոր ես գերբնային համբոյրներ։

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Բաղձանք» սոնետ բանաստեղծությունը («Դ. շրջան. 1921 եւ յետոյ» ժողովածուից) սիրո և կիրքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Դ. շրջան. 1921 եւ յետոյ
Տողերի թիվ 14