Անցնել բովանդակությանը

Քանի մ՛ անգամ

«Դ. շրջան. 1921 եւ յետոյ» ժողովածու

Քանի մ՚անգամ, — կը պահեմ ես անոնց յուշը յաւէտ, — Դիպուածը դէմս հանեց, մութէն հանեց ինձ համար Աղուոր դէմքով ու անուշ հոգուով էակ մ՚որուն հետ Խաղաղեցման մեր տենչանքն արծարծեցինք գաղտնաբար… Լուռ կամ խռպոտ կեանքիս մէջ՝ միայն քանի մը անգամ Երկու նուագ, իրարմէ ծնած հեռու, շատ հեռու, — Օ՜հ, ազատ երգը անոնց, իմ եղանակս կարկամ, — Գալով յանկարծ քովէ քով, դաշնակուեցան իրարու… Ի՜նչ փոթորիկ, Աստուա՛ծ իմ, բայց և յետոյ ի՜նչ անդորր, Յորձանավար1 ի՜նչ հեղեղ, ի՜նչ գրոհում ու բախում, Եվ յետոյ ի՜նչ ծիածան՝ հորիզոնին վրայ նոր… Նման մարմնոյս քրտնաթոր, կ՚ըլլար հոգիս ալ խխում2, Եվ բերքն իր այդ օրերու կ՚ըլլար առատ և ատոք3, Եվ ի՜նչ ուժեղ ու պայծառ զիս կը գտնէր ամէն ոք…։

Ծանոթագրություններ

  1. 1 Յորձանավար — ջրի յորձանքով վարուող, ընթանալ հորձանքի հետ
  2. 2 Խխում — կակուղ, փափուկ
  3. 3 Ատոք — լի, տռուզ, հատիկաւոր

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Դ. շրջան. 1921 եւ յետոյ
Տողերի թիվ 14