Անցնել բովանդակությանը

Քաջութիւն

«Մահուան տաղեր» ժողովածու

Մերթ ալ քաջութեան փայլակ մը շքեղ Կ՚անցնի հոգիէս…։ Կամքըս, ինքն իր վրայ Կքած, կը թըռի թափով մը ահեղ Եվ հովին հետ, որ անզուսպ կը սուրայ, Ինքզինք կը չափէ…։ Կը բացուին ինքնին Հորիզոնները արշաւիս առջև, Թևերս հողին մէջ կը մխըրճին Եվ կը բարձրացնեն երկինքը մինչև Ոսկիի կոյտեր…։ Կնետեմ սուրեր Անթիւ, անհամար, և ամէն ձեռքի Մէջ հատ մ՚անոնցմէ երբ որ կը ծագի՝ Կը մըղեմ բանակս, ինձմով անվեհեր, Սարն ի վեր դժուար յաղթանակներուն, Դէպի փա՜ռք և դէպի անմահութիւն…։

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Քաջութիւն» սոնետ բանաստեղծությունը («Մահուան տաղեր» ժողովածուից) պայքարի և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Մահուան տաղեր
Տողերի թիվ 14