Անցնել բովանդակությանը

Պոլիս

«Սեր» ժողովածու

Անգամ մըն ալ դուն սևցա՜ր աչքիս առջև, հին պատկե՛ր Բլուրներու մէջտեղէն անցնող ծովուն դարձդարձիկ, Որուն կապոյտը կ՚առնէ մերթ զմրուխտի երանգներ Ու կ՚օրրէ մերթ սպիտակ ամպը իր մէջ ցոլացիկ։ Օ՛հ, գարնան հովն՝ այս ջուրին հոտով ամբողջ թաթաւուն, Ինչպէս թեթև կը թըռի ամենուրեք՝ ափերո՛ւն Վրայ անոր և բարձանց վրայ ցամաքին և ամէն Կածաններուն մէջ՝ կայթող իր ոտքերուն հպումէն։ …Բայց դուն, տեսի՛լք ընտանի, հիմայ այնչափ հեռացած, Ըսէ՛, իրա՞ւ է, որ ա՛լ պիտի երբեք չբացուիս Դիմացն զքեզ փնտըրող իմ անսահման կարօտիս։ Դուն որ եղէր, ո՛վ Պոլիս, լոյսն աչքերուս նորաբաց, Ճի՞շտ է, ըսէ՛, որ ա՛լ մենք օտարնե՜ր ենք իրարու Եվ իրաւունք չունի՜մ ես քու հողիդ մէջ թաղուելու…։

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Սեր
Տողերի թիվ 14