Անցնել բովանդակությանը

«Դու նըխշուն նուռ՝ զառը վըրադ…»

1899

Դու նըխշուն նուռ՝ զառը վըրադ, Ես քո թուփն եմ, շուքիդ մեջ, Դու քնքուշ վարդ՝ վառը վրադ, Ես տերևդ եմ փըշիդ մեջ։ Վախենամ՝ թե մի օր էլ գան, Քեզի քաղեն ու տանին. Ես թուփ — տերև մընամ չորնամ, Զարկե գետին ցուրտ քամին…

1899

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Դու նըխշուն նուռ՝ զառը վըրադ…» բանաստեղծությունը (1899) սիրո և բնության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1899 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8