Անցնել բովանդակությանը

Կոմիտաս վարդապետ

«Դ. շրջան. 1921 եւ յետոյ» ժողովածու

Դուն Ճպոտ1 մ՚արդէն՝ նուրբ, եբենաշող2, Ձայները մէկ-մէկ, ձայները խումբ-խումբ Շուրջդ ջուրերու պէս բխեցընող, Եվ յանկարծ՝ անոնց առջև եղող թումբ… Եվ Ճպոտ մ՚ուրիշ՝ դուն ինքդ նորէն, Ճպոտ հրաշագործ զօրութեան մը ձեռք, Ծռող աջ ու ձախ, անցնող հայ երկրէն, Կեցող արտերու, գիւղերու եզերք Եվ գտնող, ո՜վ դուն, ի՜նչ քաղցր, ի՜նչ առատ, Գետնին տակ պահուած, հոսուն, գլգըլուն, Հայրենի Երգին աւազանն անհուն… Շարժեցա՜ւ հողը, ժայթքեց հուր, երկաթ… Ցամքեցա՜ն, փախա՜ն ակերն ընդերկրեայ Եվ Ճպոտն ընդմիշտ ճաթա՜ծ է հիմայ…։

Ծանոթագրություններ

  1. 1 Ճըպոտ (ճպոտ) — ճիպոտ
  2. 2 Եբենաշող — արծուափայլ

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Կոմիտաս վարդապետ» սոնետ բանաստեղծությունը («Դ. շրջան. 1921 եւ յետոյ» ժողովածուից) Կոմիտասի և արվեստի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Դ. շրջան. 1921 եւ յետոյ
Տողերի թիվ 14