Անցնել բովանդակությանը

Եղիա տեմիրճիպաշեան

«Դ. շրջան. 1921 եւ յետոյ» ժողովածու

Քեզ, Եղիա՛, կը սիրեմ և կ՚ուզէի, որ սիրէր Ամէն տղայ և աղջիկ, որուն բերնին վանդակէն Լեզուն՝ թռչուն նորածին, թռվռալով անհամբեր, Զարնուելով ձողերուն, կը ճռւողէ հայերէն… Եղար դուն ալ գորշ սոխակ մ՚որուն դայլայլն ոգեղէն, Մեր պարտէզին մէջ կապոյտ, լուսնի խաղաղ գիշերներ Կը պղպըջար, կը յորդէր, կը հոսէր վար թաւուտքէն Եվ ամէն թուփ ու ծաղիկ, ամէն ածու կ՚ողողէր… Կը պղտորէր ձայնդ մերթ ու կը դադրէր մերթ յանկարծ… Պարտէզը քեզ կը մոռնար, ու կրկնապէս դուն խոցուած՝ Կը պահուէիր տարագիր, բարձր ճիւղի մի յետև… Մինչև որ օր մ՚ալ, գուցէ արգիլուած ուղխը երգիդ, Կամ գուցէ ոստ մ՚ոլորուող քու վիզիդ շուրջը վտիտ, Խեղդեց զքեզ… ու ծառէն ինկաւ Ստուե՜րդ թեթև…։

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Դ. շրջան. 1921 եւ յետոյ
Տողերի թիվ 14