Անցնել բովանդակությանը

Րաֆֆի

«Դ. շրջան. 1921 եւ յետոյ» ժողովածու

(Ծննդեան հարիւրամեակի առթիւ) Կը բխի՜ անունն ու կը փրփրի Ջինջ՝ արևազան, Վաղուց կորսըուած, փախած ծոցն երկրի Ակի մը նման… Կը պեղէ տակաւ1 իր հողը շուրջի, Կ՚ըլլայ գետ մը ան… Իրեն մէջ աշխարհ մը արդ կը փլչի, Աստղեր կը լողան… Ո՞ւր էք, ջրանցքնե՛ր, որպէսզի յուռթի Դաշտերը դառնան, Ո՞ւր, թումբե՛ր, որպէսզի ժայռը փրթի Իր ուժէն քանդման… Ան ցամքա՜ծ է արդ… Բայց, ո՛չ, կը փայլի Իր հունին մէջ լայն Քիչ մը ջուր, նոր յոյս հին յուշով առլի, Քիչ մը լո՜յս միայն…։

Ծանոթագրություններ

  1. 1 Տակաւ — դեռևս, արդէն, կամաց - կամաց

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Րաֆֆի» բանաստեղծությունը («Դ. շրջան. 1921 եւ յետոյ» ժողովածուից) Րաֆֆիի և հայրենասիրականի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 17 տող՝ 1-4-4-4-4 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Դ. շրջան. 1921 եւ յետոյ
Տողերի թիվ 17