Անցնել բովանդակությանը

Այս միակ ճիւղը կանաչ

«Դ. շրջան. 1921 եւ յետոյ» ժողովածու

Պէտք է կտրել ու նետել այս միակ ճիւղը կանաչ Այս ծառի սև բունին վրայ, որ անտառէ մըն է հին, Կամ պարտէզին պալատի մ՚ուր լոկ պատեր կ՚երևին Եվ կամ բակէն մատուռի մ՚ուր կոտրած է ամէն խաչ…։ Այս միակ ճիւղը կանաչ պէտք է կտրե՜լ վերջապէս…։ Ան հեգնութեան մ՚է նման քովը մեռած բաներուն, Եվ տերևները անոր, երբ կ՚ողջունեն լոյսէն առտուն՝ Իրենք իրենց կ՚ամչնան ու կը սոսկան ալ կարծես…։ Այս կանաչ ճիւղը, ո՜վ Տէր, որ գոսացած այս բունէն Իր յոյզը դեռ կը քաղէ և կը փորձէ հասցընել Անպարագիծ1 կապոյտին սին շաքիլները2 իրենց, Հիմայ գիտէ՜, թէ այլևս թռչուններ հեզ ու ընտել Պիտի վրան չթառին և կը սպասէ ա՛լ հիմայ, Որ զինքը կամ չորցընե՛ս և կամ կտրե՛ս անխնայ…։

Ծանոթագրություններ

  1. 1 Անպարագիծ — անծիր, անսահման
  2. 2 Շաքիլ — շառաւիղ, ճիւղ, ընձիւղ
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Դ. շրջան. 1921 եւ յետոյ
Տողերի թիվ 14