Անցնել բովանդակությանը

Խառնուրդ

«Սեր» ժողովածու

Չեմ ըմբռներ, թէ ի՛նչպէս ոմանք կ՚ապրին երջանիկ Թշուառութեանց մէջ այսչափ. կ՚ապրին անփոյթ՝ խորհուրդին Դէմ այս խորունկ. չարութեանց, տխմարութեանց այս մօտիկ՝ Կ՚ապրին խաղաղ, իբրև թէ լոկ հայելի մ՚ըլլային…։ Ես՝ գթութեան մերթ արցունք կ՚ըլլամ ամբողջ հոգիով. Մերթ՝ կծկըտած մութին մէջ, կ՚ըլլամ ամբողջ որոնում. Ծաղրն ու ծիծաղը կ՚ընեմ երբեմն բերդս ապահով, Զայրոյթն ալ՝ փոս մը երբեմն, ուրկէ դժոխքը ես կ՚ոստնում…։ Ա՛հ, գոնէ զո՜ւտ մնային տարրերն այս խոր տանջանքիս… Մինչդեռ հիմայ, խառնըուած թշուառութեան՝ կը տեսնեմ Օձասողուն չարութիւն. տխմարութիւնը դժխեմ՝ Բարութիւնով ջրոտած, և կը տեսնեմ նաև զիս Տիեզերքի ու կեանքի մեծ խորհուրդին դէմ կանգուն, Լոյսով մը փոքր՝ որուն վրայ կիրքերըս շուք կը թողուն…։

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Սեր
Տողերի թիվ 14