Անցնել բովանդակությանը

Կ՜երազէի ես երկար

«Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին» ժողովածու

Կ՚երազէի ես երկար, Քեզ յուսալով, յիշելով… Հիմայ ա՛լ սիրտըս է խռով, Ու երազել չեմ կրնար… Կ՚աղուորնայիր, օհ, ո՜րքան Արևին մէջ հոգիիս, Հիմայ ցուրտ է, կը մըսիս Խորն հոգիիս մթութեան։ Բայց ի՜նչ ցաւ է, ի՜նչ մեծ ցաւ, Քեզ հաւտացած միշտ ըլլալ Ընտրեալ, օժտեալ ու օրհնեալ. Ու գիտնալ թէ ա՛լ բընաւ Պիտի նորէն չբանաս Անհունութիւնդ վրաս…։

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Կ՜երազէի ես երկար» սոնետ բանաստեղծությունը («Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին» ժողովածուից) սիրո և տխրության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին
Տողերի թիվ 14