Անցնել բովանդակությանը

Ինքնախօսութիւն

«Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին» ժողովածու

Ըսէ՛ անոնց, մեղմօրէն, թէ իրենց պէս էիր դուն, Ոչ շատ առաջ տակաւին1, թէ կրնայիր իրենց պէս Վազել, ցատկել ու խնդալ. էիր ճկուն ու սիրուն, Ապրող ներկան միմիայն. ճիշտ իրենց պէս, վերջապէս… Ըսէ՛ թէ շուտ իրենք ալ… բայց չէ՛, ոչինչ մի ըսէր, Թէև ըսես ալ եթէ՝ պիտի լսեն քեզ հազիւ Եվ գթալով քու վրադ պիտի խորհին «ծեր է, ծեր», Ու քեզ լքած փնտըրեն պիտի նոր խաղ, նոր կռիւ… Խաղի կռիւ՝ դեռ հիմայ… կռիւ սիրոյ՝ քիչ յետոյ, Ինչպէս որ դուն կ՚ընէիր և ինչպէս չես ընէր ա՛լ Եվ չընելու խոնջենքէն կուզես յանգչիլ, քնանալ… Օհ, թո՛ղ երթան, թո՛ղ երթան, ու խաղի մէջ և սիրոյ Թող մխըրճին գլխովին այսօր և վաղն, ընդերկար, Զի լաւագոյնն ասոնցմէ կեանքը ոչինչ մեզ չի տար…

Ծանոթագրություններ

  1. 1 Տակաւ — դեռևս, արդէն, կամաց - կամաց

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին
Տողերի թիվ 14