Անցնել բովանդակությանը

Ինձ կը թուի, թե ապրած եմ

«Հրայրքի պահեր» ժողովածու

Ինձ կը թուի, թէ ապրած եմ Էլլադայի մէջ հին ատեն1, Սոկրատին պէս վճիտ հոգւով իմաստասէր մըն եմ եղած, Աստուածային գաղտնիքին դէմ կեցած եմ լուռ ու երկիւղած, Սքանչահար զայն դիտելու և լուծելու զայն զբաղած…։ Սակաւընտիր աշակերտներ զիս ցերեկին կը շուրջպատեն Հովանաւոր ծառի մը տակ, Ակրոպոլի ոտքին ներքև, Զիս կ՚ունկընդրեն անյագօրէն, և մերթ բառով մ՚արփիաթև՝ Անջրպետին մէջ իրենց հետ կը վազեցնեն զիս հևիհև…։ Այր չափահաս և ծանրախոհ, այդ թարմերամ խումբին մէջտեղ Ես իմ հոգիս անդրադարձած անոնց աչքին մէջ կը գտնեմ, Քնարական ձև ու ձայնով, խաղաղաւէտ ու լուսադէմ՝ Անոնք կանաչ կղզիներ են՝ խորհուրդներու ծփանքին դէմ…։ Իմաստութի՛ւն, դուն կը բխիս առատայորդ և մաքրազեղ Հորիզոնին վրայ կանգնող սա հեշտագործ բլուրներէն, Սա երկնքէն մաքուր ու նուրբ, և այս տղոց խումբէն նորէն՝ Որոնք, աղբի՛ւր մշտանորոգ, տիեզերքի թարմութիւնն են… Ի՜նչ փոյթ, թէ զիս չհասկընան, դատապարտեն այլ ուրիշներ, Ի՜նչ փոյթ, թէ զիս քարկոծեն, ճամբուս վրայ հայհուչ2 բառնան, Թէ ի վերջոյ ինձ երկարեն նաև բաժակն ալ սև մահուան, Եվ արտասուօք ինձմէ զատուին աշակերտներս անտիական3… Իմաստութի՛ւն, միշտ կը ծռեմ առջիդ գլո՛ւխս ալեհեր… Կեանքս ամբողջ պաշտամունքիդ նուիրելէ յետոյ՝ հիմայ Իր հուսկ4 ժպիտն ալ իմ հոգիս ահա վրադ բեռ կը բանայ, Եվ այդ ժպիտը կը մնայ այս լեռներուն, հողին վրայ…։

Ծանոթագրություններ

  1. 1 Ատեն, ատենոք — ժամանակ, ժամանակով
  2. 2 Հայհուչ — սպառնալից, անարգական բացականչութիւն
  3. 3 Անտիական — պատանի, երիտասարդ
  4. 4 Հուսկ — ի վերջոյ, ամենավերջը

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հրայրքի պահեր
Տողերի թիվ 24