Անցնել բովանդակությանը

Ինչպէ՞ս խորհիս

«Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին» ժողովածու

Ինչպէ՞ս խորհիս, սիրական, Որ խորհուրդներս ամէն Քեզ կը գգուեն, կը շնչեն, Վրադ խենթի պէս կ՚իյնան, Մարմինդ ամբողջ կը ծածկեն, Կը հեծկլտան, կը դողան, Եվ սարսուռովն հեշտութեան Կը վայելե՜ն քեզ արդէն… Ինչպէ՞ս խորհիս, բայց ինչպէ՞ս Կարենամ ես ալ քեզի Հաղորդուի՜լ այլապէս… Արիւնս ամբողջ կը կասի, Երբ կը խորհիմ, թէ կրնաս Միայն խորհի՜լ դուն վրաս…։

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Ինչպէ՞ս խորհիս» սոնետ բանաստեղծությունը («Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին» ժողովածուից) սիրո և կիրքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին
Տողերի թիվ 14