Հայաստանը-ռուսաստանին
«Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին» ժողովածու
Ճշմարտապէս սրբազա՛ն Ռուսաստան,
Դո՛ւ, որ, ինքնամփոփ, երազում էիր ստեպներիդ մէջ
Քաղաքներ կառուցել և կատաղի կռւում էիր ոսոխներիդ հետ,
Դո՛ւ, որ հերկերի մէջ դատում էիր տաժանքով՝
Դուրս բերելու համար ամէնքին անհրաժեշտ ցորենը,
Եվ ճակատդ սրբում երկնքի մի պատառով,
Դո՛ւ, որ միևնոյն ուժգնութեամբ մրճահարեցիր
Թշնամիներիդ ու հրացայտ հնոցից դուրս քաշեցիր
Թէ՛ մետաղը և թէ՛ մտածումը,
Դո՛ւ, որ իբրև ընդարձակ պատ՝ նախ խախտուեցիր,
Եվ յետոյ, իբրև անսահման անտառ՝ ճամբայ ելար
Շամփրելու հարձակիչներիդ,
Նայի՛ր, ո՜վ Ռուսաստան, զաւակներիդ, որ պաշտպանում են քեզ —
Այն եղբայրաշունչ ազգերի հետ, որոնց պաշտպանեցիր,
Եվ որոնք քեզանով այսօր իրենք իրենց են պաշտպանում.
Նայի՛ր հինաւուրց Հայաստանին, որ քո շնորհիւ
Վերագտել է իր ուժն ու հանճարը՝
Մարտերի մէջ, որ քեզ հետ մղում է նա
Եվ մարտի տաք րոպէին նայում է քեզ, ո՜վ Ռուսաստան,
Եվ մօտից ու հեռուից ասում, — շնորհակալութի՛ւն։
12 յուլիսի, 1944
Կահիրէ