Անցնել բովանդակությանը

Ես կ՜սիրեմ

«Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին» ժողովածու

Ես կը սիրեմ տղոց դէմքերն, որոնց վրայ, Որոնց դեռ նոր գետնէն բխած թարմութեան, Պայծառութեան վրայ մերթ շուք մը կ՚իյնայ, Երկրի խորհուրդն, երկնի երազն անսահման…։ Տղու հոգին, տղու աչքին մէջ փայլող, Ինձ կը թըուի տիեզերքի ճիգը նոր՝ Իր իսկ քաոսն իր հոգիով նորաշող Թափանցելու, փարատելու օրէ օր…։ Քիչ մը տըխուր, քիչ մը վախցած այդ հոգին, Որ կարծես մերկ՝ կեանքին դիմացն էր կեցած, Ես կը դիտեմ գորովագին, վշտագին…։ Ու միշտ կ՚ըսեմ, աղօթքի պէս երկիւղած. — Ո՛վ Տէր, գիտեմ, թէ կը խաբես զանոնք դուն, Սակայն խաբէ գոնէ ընդմիշտ, կեանքն ի բուն…։

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Ես կ՜սիրեմ» սոնետ բանաստեղծությունը («Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին» ժողովածուից) մանկության և հոգևորի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին
Տողերի թիվ 14