Անցնել բովանդակությանը

«Ետ դառնար հիմա հասակըս մատաղ…»

1942

Ետ դառնար հիմա հասակըս մատաղ, Լինեի նորից այն խենթ պատանին, Երգը՝ շրթունքիս, և սիրտըս ուրախ, Սանձեի նորից հորըս կապույտ ձին, Եվ խոլ ձորերով, կատարներով վես, Սուրող գետերի շառաչյունի հետ Թռչեի չքնաղ իմ սիրածին տես, Որպես մի վառված անվեհեր ասպետ։

1942

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1942 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8