Անցնել բովանդակությանը

Աւերակները

«Արարատեան դաշտին մեջ» ժողովածու

Իզո՜ւր, աւա՜ղ…։ Դարերն իսպառ անցեր են Եվ հազիւ թէ աւերակներ են թողեր, Հետքեր միայն անոնց կեանքէն ու փառքէն, Որ էր երբեմն հոս կ՚ապրէին իբրև տէր… Սաւառնաթև կայ յիշատակ մը այստեղ՝ Մեծ տրտմութեամբ մը ծանրացած, մթընցած… Կը նետէ վար անցեալն իր շուքը ահեղ՝ Իր օթևան սեպ սարերէն ամպամած… Քանի մը քար, քանի մը բառ հոս ու հոն՝ Տապանագիր գերեզմանի մը անծայր, Եվ մինչ ծռած՝ կուզես կախել սիրտդ ի ձոն Ազատ արանց, որ հայրերուդ էին հայր, Ո՜վ խեղճ ստրուկ, անցեալը չի ճանչնար քեզ, Եվ ձեռքիդ մէջ սիրտդ փոշի՜ կը գտնես…։

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Արարատեան դաշտին մեջ
Տողերի թիվ 14