Անցնել բովանդակությանը

Արմատախիլ

«Դ. շրջան. 1921 եւ յետոյ» ժողովածու

Քանի՜ անգամ արմատախիլ… Եվ կ՚ուզէիր, Որ այս դժբախտ ծառին ճիւղերը կքէին, Ո՛վ Տէր, հիւթեղ պտուղներով, բայց ի՞նչ երկիր Զինք որդեգրեց, սնուց, մեծցուց գորովագին…։ Արմատախիլ իր ծնունդէն առաջ արդէն, Իր հայրենի տունը հեռուն լքուած, ծախուած, Յիշատակներ ու կարօտներ, որ իրը չեն, Այդ հողն անգամ չէ եղած հողն իր նախահարց1: Եվ դուն մեծնալ, սիրել, յուսալ տուիր անոր՝ Շուարումի, շփոթութեան մը մէջ անհուն… Լեռ մը՝ Մասիսն իր այրերով անդնդախոր, Լեռ մ՚Արգէոսն իր կողերուն վրայ թաւալուն, Հեռուներէն անշուշտ, թէ զինք կը կանչէին, Սակայն բլուր մը՝ Չամլճան ակնապարար՝ Կանգնած իր դէմ կ՚ըլլար հիացքն իր առաջին, Զինք կը դիւթէր ու հորիզոնն իրեն կ՚ըլլար…։

Ծանոթագրություններ

  1. 1 Նախահարց — նախահայրերի, պապերի

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Արմատախիլ» բանաստեղծությունը («Դ. շրջան. 1921 եւ յետոյ» ժողովածուից) Արարատի և պանդխտության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Դ. շրջան. 1921 եւ յետոյ
Տողերի թիվ 16