Անցնել բովանդակությանը

Արհամարհանք

«Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին» ժողովածու

Ան՝ տկար մարդուն և յաղթըուածին Զրահն է փտուկ1 և զէնքը անզօր. Դիմակն է պահող երկչոտին հոգին Եվ եսասէրին՝ ծածկող սիրտը չոր…։ Որչափ աւելի կը սիրեմ մարդն, որ Տիրելով այլոց և տէր իր անձին՝ Կը դիտէ դիպուածն ու դէմքերն անոր Եվ կը գրկէ կեանքն, ամբողջ, առանձին։ Այդպէս կ՚ուզէի անցնիլ աշխարհէն, Միշտ հետաքրքիր, սիրտս միշտ խռով՝ Մերթ ատելութեամբ և մերթ ալ սիրով… Մինչև այն վայրկեանն, ուր ա՛լ կը նիրհեն Օրնիբուն կռուած ռազմիկներն հպարտ, Հանգիստ հոգիով և դէմքով հանդարտ…։

Ծանոթագրություններ

  1. 1 Փտուկ — փտած

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Սէրը տասնվեց, երեսուն եւ վաթսուն տարեկանին
Տողերի թիվ 14