Անցնել բովանդակությանը

Անցաւ գնաց

«Հոգեր» ժողովածու

Տ. Ս.-ին

Անցաւ գնաց ու կը սպասեմ իր դարձին, Ինչպէս մոմ մը՝ հովին դէմը դողալով. Անցորդները պատրանքով զիս խոցեցին Եվ ինչպէս մոմ, որուն վրայ փչէր հով, Ես կը հալիմ՝ սպասելով իր դարձին։ Ու կը խորհիմ. «Ինչպէս երկա՜ր, ձանձրացող Թարթիչներու տակ աչքերով՝ առանձին Կ՚երթայ, քայլուածքն գետնի փոշին հմայող։ Որքա՜ն անուշ պիտի ըլլար իր քովէն Քալել, յուշիկ, ճամբու մը մէջ ծաղկաշէն, Շնչելով լո՜ւռ վարդերուն սիրտն անձնուէր. Մինչ կը պատէ խաւարին ցանցն ալ զմեզ։ Ի՜նչ երջանիկ պիտի ըլլար, գողի պէս, Ատեն-ատեն1 նայիլ սիրով ուսն ի վեր…»։

Ծանոթագրություններ

  1. 1 Ատեն, ատենոք — ժամանակ, ժամանակով

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Անցաւ գնաց» սոնետ բանաստեղծությունը («Հոգեր» ժողովածուից) սիրո և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հոգեր
Տողերի թիվ 14