«Ուստի՞ գուքաս, ղա՛րիբ բըլբուլ…»
Ուստի՞ գուքաս, ղա՛րիբ բըլբուլ,
Ուստի՞ կուգաս, ղա՛րիբ բլբուլ1,
Դու մի՛ լաց՛լի, յիս իմ լալու.
Դու մի՛ լացիր, ես եմ լալու,
Դու վարդ պըտռէ, յիս՝ գօզալին,
Դու վարդ փնտրիր, ես՝ սիրունին,
Դու մի՛ լաց՛լի, յիս իմ լալու։
Դու մի՛ լացիր, ես եմ լալու։
Ա՛րի բըլբո՛ւլ, խօ՛սի բարըն.
Արի՛ բլբո՛ւլ, խօ՛սի բարն2,
Օխնըվի քու էկած սարըն.
Օրհնվի քո եկած սարն,
Քի վարդն էրից, ինձ՝ իմ եարըն.
Քեզ վարդն այրեց, ինձ՝ իմ յարն,
Դու մի՛ լաց՛լի, յիս իմ լալու։
Դու մի՛ լացիր, ես եմ լալու։
Ման իմ գալի դիդարի հիդ,
Փնտրում եմ ես իմ պատկերին
Վունց ղարիբ բըլբուլ խարի հիդ.
Ոնց ղարիբ բլբուլը խարին3,
Դու՝ վարդի հիդ, յիս՝ եարի հիդ.
Դու վարդ տենչող, ես՝ իմ յարին,
Դու մի՛ լաց՛լի, յիս իմ լալու։
Դու մի լացիր, ես եմ լալու։
Սալբուի նըման կանանչ իմ,
Նոճիի նման կանաչ եմ,
Ե՛կ, խօսի, ձայնիդ ճանանչ իմ,
Ե՛կ խոսիր, ձայնիդ ճանաչ եմ,
Դու վա~րդ կանչէ, յիս եա~ր կանչիմ.
Դու վա~րդ կանչի, ես յա~ր կանչեմ,
Դու մի՛ լաց՛լի, յիս իմ լալու։
Դու մի՛ լացիր, ես եմ լալու։
Ղարիբ բըլբո՛ւլ, ձայնըդ մալում,
Ղարիբ բլբո՛ւլ, ձայնդ մալում4,
Յիս ու դուն էրվինք մէ հալում,
Ես ու դու էրվենք մի հալում,
Սայաթ-Նովէն ասաց՝ զալո՛ւմ,
Սայաթ-Նովեն ասաց՝ զալո՛ւմ5,
Դու մի՛ լաց՛լի, յիս իմ լալու։
Դու մի՛ լացիր, ես եմ լալու։
ստի՞ գուքաս, ղա՛րիբ բըլբուլ,
Ծանոթագրություններ
- 1 բլբուլ — Խաղը գրված է Ն. Հովնաթանի «Ուստի՞ կուգաս, քաղցր բլբուլ» երգի ազդեցությամբ
- 2 Խոսի բարն — բարի խոսք ասա, իսկ գուցե և մրգահամ, անուշ խոսք ասա։ Հ.Բախչինյանը դարձրել է բառըն, որը ընդունելի չէ։
- 3 Խար — այստեղ վարդի մակաբույծ միջատ է, որով սնվելու համար է սոխակը պտտվում վարդի շուրջը։ Այս բառի վերաբերյալ մի զվարճալի ռեպլիկ ունի Հ. Թումանյանը՝ ուղղված Պ. Մակինցյանին, որը խար բառը թարգմանել էր «էշ»։ Թումանյանը իր թումանյանական ոճով գրում է. «Ես ամենայն քաղաքավարությամբ խնդրում եմ պ. Մակինցյանին՝ իր էշը դուրս տանի Սայաթ-Նովի վարդերի միջից…» Եվ այնուհետև «…պ. Մակինցյանի էշը դուրս հանելուց հետո այժմ իմ վարդի բողոճը կամ որդը տեղավորեմ»
- 4 Մալում — ծանոթ, ընկալելի, հասկանալի
- 5 Զալում — անգութ։