«Թամամ աշխարհ պըտուտ էկայ, չըթուղի Հաբաշ, նազա՛նի…»
Թամամ աշխարհ պըտուտ էկայ, չըթուղի Հաբաշ[^2]1, նազա՛նի,
Թամամ աշխարհ պտույտ եկա, չթողի Հաբաշ1, նազա՛նի,
Չըտեսայ քու դիդարի պէս՝ դուն դիփունէն բաշ, նազա՛նի,
Չտեսա քո պատկերի պես՝ դու ամենքից բաշ2, նազա՛նի,
Թէ խամ հագնիս, թէ զար հագնիս, կու շինիս ղո՛ւմաշ, նազա՛նի.
Հասարակ թե բեհեզ հագնես, կսարքես ղումաշ, նազա՛նի,
Էնդու համա քու տեսնողըն ասում է՝ վա~շ, վա~շ, նազա՛նի։
Դրա համար քեզ տեսնողը, ասում է՝ վա~շ-վա~շ, նազա՛նի։
Դուն պատուական ջավահիր իս, է՛րնէկ քու առնողին ըլի,
Դու պատվական ադամանդ ես, ե՛րնեկ քո առնողին լինի,
Ով կու գըթնէ, ա՛խ չի քաշի, վա~յ քու կորցընողին ըլի.
Ով կգտնի, ա՛խ չի քաշի, վա~յ քո կորցընողին լինի.
Ափսուս վուր շուտով միռիլ է, լուսըն քու ծընողին ըլի.
Ա՛փսոս որ շուտ է մահացել, լույսը քո ծնողին լինի.
Ապրիլ էր, մէկ էլ էր բերի քիզի պէս նաղաշ, նազա՛նի։
Ապրել էր, մեկ էլ էր ծնել քեզ նման նաղաշ,3 նազա՛նի։
Դուն էն գըլխէն ջուհարդար իս, վըրէդ զարնըշան է քաշած,
Դու էն գլխից ակնաշող ես, վրադ ոսկեկար է քաշած,
Դաստամազիդ թիլի մէջըն մէ շադա մարջան է քաշած,
Քո ճոխ հյուսքի թելերի մէջ մի շարան մարջան է քաշած,
Աչքիրըդ՝ օսկէ փիալա, չարխէմէն փընջան է քաշած,
Աչքերդ՝ ոսկե ըմպանակ, անիվից սկահակ է քաշած,
Թերթերուկըդ նիտ ու նաշտար, սուր ղալամթըրաշ, նազա՛նի։
Թարթիչներդ նետ ու նշտար, սրածայր դաշույն, նազա՛նի։
Էրեսըդ, փարսէվար ասիմ, նըման է շամշ ու ղամարին.
Երեսդ, պարսկերեն ասեմ, նման է շամս ու ղամարին,4
Բարակ մէջքիդ թիրման շալըն նըման է օսկէ քամարին,
Բարակ մեջքիդ հյուսկեն շալը նման է ոսկե քամարին,
Ղալամըն ձեռին չէ կանգնում, մաթ շինեցիր նաղաշքարին.
Վրձինը ձեռքին չի մնում, ապշեցրեցիր նկարիչին,
Յիփ նըստում իս՝ թութի ղուշ իս, յիփ կանգնում իս՝ ռաշ6, նազա՛նի։
Երբ նստում ես՝ նախշուն հավք5 ես, երբ կանգնում ես՝ ռաշ,6 նազա՛նի։
Յիս էն Սայաթ7-Նովասին չիմ, վուր աւզի վըրայ հիմանամ.
Ես էն Սայաթ-Նովասին7 չեմ, որ ավազը հիմք ունենամ,
Աջաբ միզիդ ի՞նչ իս կամում, սըրտէդ մէ խաբար իմանամ.
Արդյոք մեզնից ի՞նչ ես ուզում, սրտիցդ մի լուր ունենամ,
Դուն՝ կըրակ, հագածըդ՝ կըրակ, վո՞ւր մէ կըրակին դիմանամ.
Դու՝ կրակ, հագածդ՝ կրակ, ո՞ր մի կրակին դիմանամ,
Հընդու ղալամքարու վըրէն ծածկիլ իս մարմաշ, նազա՛նի։
Հնդկական կերպասի վրա ծածկել ես շղարշ, նազա՛նի։
ամամ աշխարհ պըտուտ էկայ, չըթուղի Հաբաշ, նազա՛նի,
Ծանոթագրություններ
- 1 Հաբաշ — Հաբեշստան (Աֆրիկայի հավաքական անունը)
- 2 բաշ — վես, բարձր
- 3 Նաղաշ — չքնաղ պատկեր
- 4 շամս, ղամար — արեւ, լուսին (իրականում սրանք արաբերեն բառեր են)
- 5 հավք — Բնագրի «թութի ղուշը» թութակ է նշանակում (թուրք.)
- 6 ռաշ /ռահշ/ — հրեղեն ձի (Երևի թե Ռոստոմ-Զալի ձիու անունն է)
- 7 Սայաթ — Նովասին - Սա միակ դեպքն է, երբ Բանաստեղծն այդպես է անվանում իրեն։
Թեմաներ