Անցնել բովանդակությանը

Տերեվները կ՜ըսեին...

Ոսկի շաղով օծեցիր Կապույտ ծաղիկն ակերուն, Լիճերու պորտը սարսռուն, Ու գետակներն ափնածիր։ Արե՜ւ, մե՜զ ալ ոսկեզօծե, արե՜ւ, մե՜զ ալ, ա՜հ, մե՜զ ալ... Ոսկի թույրեր սրսկեցիր Բըլուրներու կողն ի վար. Փայփայեցիր հողմավար Դաշտերուն վարսքը ցանցիր։ Արե՜ւ, մե՜զ ալ գգվե մոտեն, արե՜ւ, մե՜զ ալ, ա՜հ, մե՜զ ալ... Ոսկի մատիկդ հըպեցիր Եվ համբույրիդ դըրիր բոց, Իրիկվան մեջ այս հեշտին, Մարիներուն ու մարդոց, Աղջիկներուն՝ կաթնաձիր Ու վարդ մըշուշ ճակատին։ Արե՜ւ, մե՜զ ալ ողջագուրե, արե՜ւ, մե՜զ ալ, ա՜հ, մե՜զ ալ... Ոսկի կյա՜նքը մեզ տըվիր. Եվ առանցքը դուն եղար Մեր ավիշին հոծ տենչին. Տակավին մի՚ բաժնըվիր Եվ հնչեցուր ոսկելար Անհուն քընարդ՝ հե՜ղ մըն ալ. Ուզե քիչ մը համենալ, Համբուրե՚լ մեզ վերըստին։ Ու չը ծագած դեռ ջնջին, Բայց անգորով ու ցրտին Լույսն անհունեն մոլորած Լուսավորին առաջին Կենսավետե մեզ ամենս ալ, արե՜ւ, ամե՜նս, ամե՜նս ալ...

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 30