Անցնել բովանդակությանը

Ան իմ սի՜րտս է...

1905

Հովը պոնդեր կու տա տամուկ գիշերին, Որ կու լա խոլ, թրթըռուն, Ինչպես տավիղն եվոլական, Որուն հըզոր լարերուն մեջ բընավ չըկան Հեշտությունն ու մեղկ գգվանքը թույլ խազերու, Այլ կը դողան հեծքով, անթիվ հոն ձայներ՝ Հովն երբ պոնդեր կու տա տամուկ գիշերին։ Գիշերն անվերջ կ՚ անցնի տըխուր ու թոնուտ. Դեռ լարերը կը դողան, Ըմպած անդուլ հույզերն՝ ուժգին պոնդերուն. Խավարին մեջ մոլորուն Կարծես Տենչը միջոցին կը թեւե, Մինչ գիշերը կ՚ անցնի տըխուր ու թոնուտ։ Ա՜հ, սի՜րտըս է ան, սի՜րտըս, գիշերը մըթին, Աշնան գիշերը լացող, Ուր կը դողա անհուսության հովն ուժգին, Մինչ անձրեւին կ՚ իջնե ցող, Մինչ ես կու լամ՝ կու լա՜ հոգիս, կու լան լարերն իր բոլոր Ու կը խորհիմ թե սիրտս ալ է Աշնան գիշեր մը լացող... 1905

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1905 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 20