Անցնել բովանդակությանը

Տեղատարափ

1903

Մութ մը թանձր ու հոծ պատեր է չորս դին. Ամեհի հեւքը կը լսվի ծովուն. Տենդեր, բյուրավոր խորհուրդներ մթին Կը ցնցեն հանկարծ միտքըս վրդովուն։ Օձաձեւ լույսի երիզներ ճերմակ Կը փայլատակեն շողյունով արագ. Եվ որոտումներ, ահավոր համակ, Գոռ դըղրդումներ կը տեղան վայրագ։ Հորդ անձրեւներու տարափներ թոնուտ Խոլ ջրվեժներով մայթը կը ծեծեն Խառնակ շողյուն մը երկարելով բութ՝ Իրենց մոլեգին ու վայրագ ծեծեն։ Իմ սիրտս ալ տրոփուն կը փղձկի հանկարծ, Եվ զայն կը ծեծեն հույզեր անհամար. Անհաս տենչերու ճիգեր մշտարծարծ Կը լուսավորեն իր մռայլ կամար։ 1903, Փետրվար 12

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1903 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 17