Շերամին նինջը
Շերամատան մեջ կը հնչեն բոժոժները զիլ՝ դափին,
Որուն հուշիկ կ՚ ընկերանա ձայնն երգեցիկ կիներու,
Եվ կը մարի մերթ ճարճատուն ծիծաղներուն մեջ ծափին,
Պատուհանեն լուսնի լույսի շափրակներ ներս կը թափին։
Ըսթափանքի ժամն է պչրոտ, փափկամարմին շերասին՝
Խածումն որումն՝ կը քթքթա տերեւուտքին մեջ դալար.
Ու սատափներ, ու զյումրյութներ, ու շողակներ... միասին.
Մեկ փաղփի մեջ կը նույնանան շերամ, տերեւ ու լուսին։
Երազանուրբ անասնիկին օրհասն ու մահն ըսպիտակ,
Վերջին քունն ալ դափ ու ծափով պիտի տոնեն վաղ գիշեր,
Օդանույշի ձեռքով բանված զանակածոպ լույսին տակ
Հինգ աղջիկներ հուսկ օրորը պիտի երգեն վաղ գիշեր...