Անցնել բովանդակությանը

Սիրերգ

Տրցակ մը հուսամ ու տրցակ մը ուրց Բե՜ր, ձեռքերովըդ դիր զույգ քունքերուս Խուցիս մեջ ցանե յուղեր հինավուրց։ Դափը ձեռքս առնեմ նորեն այս գիշեր, Ու ձյուն լույսին հետ հոգվույս ցրցքնե Բամբիռի ծափեր, վարդի թերթ ու շեր։ Բամբիռի ծափեր, վարդի թերթ ու շեր, Բուրյան շոգիներ համպար ու մուշկի, Որ կ՚ երփնազօծեն երեկվան հուշեր։ Քիչ մը թեֆարիգ, քիչ մը վարդի ջուր, Արեւ ծիծաղի, ծաղիկ ծամերու, Զարդոսկիներու բազմաճաճանչ հուր։ Եվ համբույր աննյութ, եւ համբույր անանց Վարդով գծգծված անհուպ շուրթերու Կուսածին այգեր՝ փաղփուն լուսացանց։ Անուրջի ցայտքեր, ըղձակաթ գիծեր, Դո՜ւք, շարժուձեւեր կաքավ ու պարի՝ Հոգիս բանտեցիք դղյակին մեջ ձեր։ Հոգիս բանտեցի՜ք դղյակին մեջ ձեր, Ճերմակ ըստեղներ հուր դաշնամուրին, Պըղինձի թույրեր, ոսկեցոլ կայծե՜ր...

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 21