Անցնել բովանդակությանը

Քուն

1903

Ցուրտ Աշուն մը սարսռագին Կը հեւա իմ հոգվույս մեջ. Կ՚ իջնե գիշերը. Կյանքին Գիրքը կու լա էջ առ էջ։ Սրսփանքներ տենդագին, Ու հծծյուններ հիվանդոտ Հոն կը հածին, կը հանգին Եղերերգի մը տենդոտ։ Ու, - ձյունապատ հե՜ք քընար, - Իմ վես սիրտըս կը լըռե. Ու հոն հեծքն ալ չի մընար. Լոկ սարսուռն հոն կը բերե Իր վիշտերը խոլական, Ու տենչանքիս իմ հիվանդ՝ Ծաղիկները ա՚լ չըկան, Չըկա՜ն անոնց բույրն ու խանդ... 1903

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1903 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 17