Անցնել բովանդակությանը

Պետրոս դուրյան

1903

Լուռ, մարմարակերտ դամբանին խորեն, Հանճարի աչքերն անքույթ կը նային, Լույս ոգիներու կյանքովն երկնային, Ա՚լ մեկուսացած ունայն ժըխորեն։ Մեռա՜վ, խանդավառ սերերն երգելեն՝ Ու պիտի հավետ միտքերն հըմային Իր թունդ քընարեն, ու երգերն ալ հին Պաշտումով ըզմեզ միշտ պիտի գերեն։ Հույզով մեռա՚վ ան, հուշքով՝ կ՚ ապրի դեռ, Ծառերուն նըման՝ որ թարմ ու դալար, Իր գերեզմանին կ՚ ելլեն քովն ի վեր։ Հիացքներ կ՚ երթան իրեն ետեւեն... Եվ իր հուշքերն ալ, հավետ անմոլար Ու միշտ ոգեւոր՝ դեռ պիտի տեւե՜ն։ 8 Հուլիսի, 1903

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1903 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 15