«Սենպոլիձմե ը
Ալփասլանին՝ Հանգական խոնարհությամբ
Կեցեք որ պատմեմ ձեզի արկածներս...
Օր մ՚ Հայ Դպրության մտա սեմեն ներս.
- Դռնապան չկա՜ր, բարեբա՜խտ էի,
Բախտ՝ զոր քիչերուն պիտի մաղթեի... -
Արդ, Հայ դպրության մտա սեմեն ներս
- Ա՜հ, ի՞նչպես պատմեմ ձեզի հուզումներս...
Ուղղեցի քայլերս երկչոտ ու տըկար,
Սանդուխներեն վեր՝ ուր գավթակ չկար,
Սանդուխներեն վա՜ր՝ ուր չկա՜ր սենյակ.
Զո՜ւր հնչեցուցի ես երգ ու ձայնյակ,
Զո՜ւր ես պարզեցի երկնամփոփ աղեղ,
Զո՜ւր պատ շարեցի, տնկեցի բաղեղ,
Քար քարի վըրա դըրի ես հարմար.
Տունն այս Դպրության, ավա՜ղ, չէ՜ր շեննար՝
Թե քար շարեին հազար հավիտյան
Դավիթ Կուլանն իսկ եւ Առյուծն Ալփյան...
* * *
Հանկարծ ուրիշ դուռ մ՚ երեւաց աչքիս.
Պարտեզին դո՜ւռն էր, ու թրթռաց հոգիս։
Քնարիս անցուցի նոբըզնոր թելեր,
Ու ճիշդ այն պահուն մեկը դուրս կ՚ ելլեր,
- Մեռճան Բալսամյա՜ն, ձայն մ՚ ըսավ ներսես -
Ու սըպրդեցա նոր դուռեն ներս ես։
Պարտեզին մեջ կար... սոխ, սխտոր, բանճար,
Ներեցե՚ք... կաղամբ ալ, եւ անպատճառ
Ամեն ինչ՝ որուն կ՚ ըլլար միշտ վըճար,
Զոր կողովալիր ծախելուն կար ճար։
Կար քիչ մ՚ ամեն բան, ածու մ՚ ալ ծաղիկ
Զոր կը հոտոտենք, թե չըսրդողիք։
* * *
Երբ ներս մըտա ես, ավա՜ղ, ի՜նչ մեծ ցավ,
Ամեն մեկ ծաղիկ հանկարծ մարդացավ։
Ավանդ Տերանցյան, բացած իր գլխարկ,
Ըսավ. - Ըզգացումդ՝ հըրա՜շք. ու չէ խակ
Երբեք լեզո՚ւն ալ, զոր կը գործածես,
Համբավիդ պիտի կատարեմ ես ծես։
Մեռճան Բալսամյան նոր ներս կը մտներ,
Այս անգամ Նովիք Առմանն ալ հետն էր։
Նովիք Առմանին փսփսաց Մեռճան
- Ո՚չ Չագմագճըլար, եւ ո՚չ ի Մեռճան,
Չին, Ճաբոն, Սեյլան, ո՜չ մեկ գրավաճառ
Պետք չէ՚ այսպես գիրք հանե ի վաճառ։
Ի՞նչ, իմ համբավիս քայքայե՜լ տաճար,
Ու քու ցորենիդ տեղ դընել հաճա՜ր.
Ես ժանյակներու անհուն կրպակն եմ,
Եվ ազնըվական կըրունկ կը պագնեմ.
Մինչ անոնք կ՚ երգեն գորտ, շերամ, պաճար,
Ամեն ինչ՝ որ է գռեհիկ, անհանճար,
Անոնց գրչակը կ՚ եղծե չարաչար։
Այս մոլար կապկումն ո՞վ է մեզ բերեր.
- Նովիք Առմանն էր, որ կը փըրփըրեր. -
Դուն մե՜ծ համբավովդ եղիր անվեհե՜ր.
Անոնց ու քու մեջ կան անդունդ, վիհե՜ր.
Դուն երազանք ես, անոնք՝ զառանցանք,
Դուն՝ ծաղիկ, պատրանք, իսկ անոնք՝ փորձանք։
Դուն դարիճենիկ՝ անոնք... քարմարցանկ։
Ու Նովիք Առման, ճիգերով դժվար,
Լոլիկի գույնով բըլուրե մը վար
Գլտորեց հանկարծ պարապ մեկ տակառ.
Ու գինով անոր աղմուկեն վայրէջ,
Կըսկսեր մոռնալ ինքզինքն էջե էջ։
Անկոպ Քարակոփ, բացած իր թեւեր,
Կ՚ ըսեր. Վե՜ր անցիր, մի՜շտ ավելի վեր։
Եվ ամեն ամի՜ քերթող Դրանիկ Ճրագ
Կը հծծեր. Ավա՜ղ, ի՚նչ աղբյուր ճրճրակ,
Ե՚ս մեկ հորդումով ծածկեմ ավազ, ակ.
Ինձմե՜ է գողցեր ամենն... ավազ ակ։
Ճաճանչ Եկուրյան շուտ արձագանքեց.
- Ճիշդ է, մե՚ծ մասը անկե՚ց է, անկե՚ց։
Թագվոր Զատիկյան ոտք ելավ. Արի՜,
Դուն պիտի ըլլաս քերթող մեծ կարի՜։
Օհան Ապտակցին հնչեցուց իր փող.
- Կ՚ արժե, որ կարդանք մենք ասոր ներբող.
Քանզի ունի ան գաղտնիք, մոգություն,
Ճառագայթ Ռեոնթկեն ու ճառագայթ... Տյո՜ւն։
Այս պահուն մեկն՝ որ խիստ ըզբաղված էր,
Հանկարծ բարկությամբ կուրծքը կը ծեծեր։
Ի՞նչ, ի՞նչ «Սենպոլիզմ». խենթ է, ո՜վ դիք, է՞ր
Դուք ասոր ոտքն ու ձեռքը չեք կապեր.
Մանավանդ... ձեռքերն, ա՜հ, ձեռքեր, ձեռքե՜ր,
Որ կը հանդգնին ութ հարյուր տողով
Առուն գլտորել իմ կութքիս կողով։
Դավիթ Կուլանյան կըսեր՝ - Պո՜շ, չա՚րժեր...
Է՜հ, գեշ չէ... շա՜տ լավ... սակայն իր ույժեր
Հանճարի հըզոր կամք մը չէ՚ շարժեր։
Երամ Տեւտոնյան կ՚ ըսեր. Արշալույս
Ու արեւ ծագեց ձեզ եւ... եղկելույս։
Ու Զանդիկ Քոշյան. Լա՚վ է, գեղեցիկ
Քայլերնիդ դեպ ի Պառնաս ուղղեցիք.
Բայց երբ հարկ ըլլա ձեզ գտնել տարտամ՝
Ես կարավանին առջեւեն կ՚ երթամ։
Եղյամ Պաստեղյան դատած էր. Կեցցե՜...
Տաղարանդ, իրա՚վ, մեզ համար գա՚նձ է.
Նոր քերթողության ռահահորդն ես դուն.
Ճակատագի՚րդ իսկ՝ լուտանքը մարդուն։
Եդուարդ Արփիյան. «Լա՚վ է, լա՚վ», - ըսավ -
Երբեք գիրքերուն չկարդանք պարսավ.
Զի հեղինակն ալ պետք չէ՚ որ, հա՜րկավ,
Իր ջանքին ի վարձ կ՚ ըլլե հող ու... կավ։
Զատիկ Արգադիր. Ո՜հ, ամենն են մուխ.
Դուն՝ բո՜ց մը՝ մաքո՚ւր ծախի՜չ խորամո՜ւխ։
«Խո՜սք կ՚ ուզեմ», պոռաց Գիստրոս Փաթեթյան՝
- Հապա ուրեմըն ե՚ս ալ գամ ատյան. -
Որ մեծ գիրքերու ետին ապաստան,
Կը շիներ իմս ու իսթերու լիսթան։
Բայց, ավա՜ղ, խոսքի կը տիրեր մե՜ծ սով.
Ու խոսք չըտվին իրեն... ամիսո՜վ։
* * *
Երբոր պարտեզեն պահ մը դուրս ելա,
Մեկը կը հծծեր. Ի՚նչ քաղցրիկ լիլա.
Մյուս մըն ալ. «Ո՚վ Տե՜ր, ի՜նչ... խատա-պելա»...
Մեծարենցի տեղ գտավ՝
ՀՐԱՉՅԱ։