Անցնել բովանդակությանը

Միտք ու բնություն

Միտքս անդադար պատճառներու կը կանչեր, Ինչպես շան մը լիալուսնին դեմ հաչյուն, Կամ կոհակին ամբարտակին դեմ շողյուն. - Մեկուն պես շփոթ, մյուսին պես լե՜ռ մըռունջե։ Փյունիկ մըն է միտքս, իր թեւերն են «ի՚նչ է», Որ կը սլանա դեպի «քանզի»ին լույս հնչյուն, Հոն տատրա՜կ մը կը վերածնի իր աճյուն՝ Զույգ թեւերով ծիածան ու ճաճանչե։ Աղաղակի կ՚ ըլլա մըրրիկ ամպաթեւ, Միտքս՝ որ հասնող «ինչու»ներուն հնձանն է. Զոր կաթոգին ձեռք մը հանկարծ կը բռնե, Կը պարուրե՜ խաղաղությամբն իր թեթեւ, Հրաշալիո՜վն արեգակ ու կապույտի՝ Որ համասփյուռ ամեն բանի կը ժպտի՜։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 14