Մառախուղ
Նայ շոգոլին կապտորակ, թեւատարած կը նստի
Ավաններուն լըռանիստ՝ նըվաղումին մեջ ոսկի.
Կարծես ծուխ մը հողն անդուլ դուրս կու տա իմ ծերպերեն։
Ու կը խայթե մի հոգիս պարապն այս հոծ կապույտին,
Բիլ պատմուճան լուսաթել՝ որուն փախեր է կույսն հին։
Ու մըշուշը կը լայննա, ու մըշուշը կը լենա
Արտերուն մեջ՝ ուր խարտյաշ խուրձերն ինկան գիրկ գրկի։
Թեմաներ