Անցնել բովանդակությանը

Մահը

1904

(Մանուկները կը խոսակցին) - Հիմա աղբյուրեն անցան։ - Հիմա այգիե՜ն ալ անցան։ - Հիմա գերեզմանատո՜ւնն են։ - Հիմա թաղեցի՜ն.... - Հիմա կը կարդան վրան. կը լսե՞.... - Հիմա ա՜լ չի լսեր։ - Հիմա ա՜լ չի տեսներ։ - Հիմա թուքը չի՚ կրնար կլլել։ - Հիմա չի կրնար պոռալ։ - Հիմա հալեցա՚վ... - Հիմա կը դառնան։ - Հիմա մի՜ս մինակ է... - Հիմա ալ չը՜պիտի գա։ - Հիմա ալ չը՜պիտի գա։ - Հիմա ալ չը՜պիտի գա։ - Հիմա ալ չը՜պիտի գա... 1904

Ստեղծագործության մասին

Միսաք Մեծարենցի «Մահը» բանաստեղծությունը (1904) մահվան և մանկության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 18 տող՝ 1-16-1 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1904 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 18