Հիշատակդ
Փըրփուրները քարափին
Կ՚ երկնեն երազն հեշտավետ
Իմ խոնջ հոգվույս մըրափին.
Հույսի շող մը զիս հավետ
Կը կապե նուրբ կապույտին.
Կը խոստանա ծովն անհուն.
Ու ալյակներ կը ժըպտին
Հոգվույս տենդոտ իղձերուն։
Անույշ արցունք մը սըրտիս
Քուն կը բերե զովասուն,
Ու դուն ինծի՚ կը մոտիս
Ջինջ նըկարով մը խոսուն։
Ու սիրավառ, ես հանկարծ
Աննյութ տեսքեդ խելահեղ,
Կը պըլլըվիմ, մըշտարծարծ
Հիշատակիդ, ամեն հեղ։
Թեմաներ