Անցնել բովանդակությանը

Հիշատակ

1902

Գիշերն է լուռ, մութը պատած է չորս դին. Մըտածում մը կը սավառնի վեր, ետին, Ստվերամած ու մթասքող ամպերուն. Եվ կիսատված խորհուրդներս թեւ կ՚առնուն. Մտածում մը կը սավառնի վեր, հեռո՜ւն, Խորհրդավոր քողարկումի մութին տակ. Ու աչքերս խորհրդամած, սեւեռուն, Բյուր խորհուրդներ կը բերեն ինձ անհատակ. Խորհրդավոր քողարկումի մութին տակ Լուռ անձկություն մը կը պրկե զիս հանկարծ. Կ՚արթըննա մեջըս բյուրավոր հիշատակ։ Լուռ անձկություն մը կը պրկե զիս հանկարծ. Մութը խորին, ու բույլ մ՚անշեջ հիշատակ Սարսուռներով կը համակեն զիս հանկարծ։

1902, Հունիս

Միսաք Մեծարենցն ունի «Հիշատակ» վերնագրով ևս մեկ բանաստեղծություն՝ «Սիրերգ» ենթավերնագրով («Մութ ըստվերներ, ծավի լույսեր ցիրուցան…»)։

Ստեղծագործության մասին

Միսաք Մեծարենցի «Հիշատակ» բանաստեղծությունը (1902) հիշողության և խոհի մասին։

1902-ի գիշերային բանաստեղծություն՝ հյուսված կրկնվող տողերի շղթայով. ամեն տան տողը վերադառնում է հաջորդում՝ փոքր փոփոխությամբ, և այդ պտույտն ինքն է ընդօրինակում հիշողության համառ վերադարձը։ Մութն ու լռությունը սկզբում պարզապես ֆոն են, բայց քողարկված խավարի տակ ծնվում է անձկությունը, և բանաստեղծությունը փակվում է բյուրավոր հիշատակի սարսուռով։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1902 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 14