Անցնել բովանդակությանը

Աշնան ծով

1903

Տառապագին աշնան հզոր ծովը լըքուն, Երազողն է, միշտ այլայլած, ու միշտ դաժան. Իր տենդահար ալքերուն մեջ կա վիշտ մ՚ անհուն, Զոր ալիքներ մերթ հուզումով դուրս կը պոռթկան։ Դեպ ի բարձունքն ամպերու գորշ գուլաներուն, Իր դողահար նայվածքները կը հառե ան. Լըքվա՜ծ, սիրող, տենչանքներով, հույզով եռուն, Որ կ՚ երազե միշտ դալուկ մը ճակտին վրան։ Ու իր ցավը կը տանի լուռ խարակներուն, Որոնք ընդմիշտ կ՚ արհամարհեն զայն անտարբեր, Փափաքելով կարծես անկե խուսիլ հեռուն։ Ծովեզերքեն մարդիկ կ՚ անցնին միշտ անգիտակ. Անկարեկիր՝ լայն ցավին, որ զինքն է լափեր. Մեծ տառապողն ա՜լ երազուն է միս մինակ... 1903, Հուլիս

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1903 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 15