Անցնել բովանդակությանը

Աշնան ծաղիկներ

1903

Կը խամրին աշնան ծաղիկներ տըժգույն. Լըքված, անտերունջ հոգիներու պես. Կը ցընդի անոնց բույրն անուշ ու վես, Հոգեվարք սիրտի հուսկ շունչին հանգույն։ Գոս տերեւներուն հետ, արագ-արագ, Կը խամրին աշնան ծաղիկներ տըժգույն. Սիրազեղ բույրն ու թովքն իրենց հոգվույն, Կը մեռնին, հովուն հեծքերեն վայրագ։ Արեւուն վերջին ցոլքերն աննըշույլ Կը մարին գոգը ամպին մըթագույն. Կը խամրին աշնան ծաղիկներ տըժգույն, Օր մըն ալ ձյունեն սառելով բույլ-բույլ։ Եվ հուզված սիրտն ալ սիրատանջ մարդուն Անըզգայության ձյունին տակ, ավա՜ղ, Կը սառի օր մ՚ալ, ինչպես որ դեռ վաղ Կը մեռնի՜ն աշնան ծաղիկներ տըժգույն…

Բերա 1903

Ստեղծագործության մասին

Միսաք Մեծարենցի «Աշնան ծաղիկներ» բանաստեղծությունը (1903) ծաղիկների և աշնան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1903 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16