Անցնել բովանդակությանը

Անձրև

Բացաստանը վարագուրեց անձրեւին քողքն ամպային. Գյուղակն համբուն ողողեր է ջուրին ծափծափն ընդհանուր. Անդերու մեջ կը կաթոտի ճերմակ փրփուրն արծպային։ Օ՜հ, լիությունն որ ամեն կողմ հրճվանքի պես կը զեղու. Օ՜հ, քաղցրությո՜ւնն ուր կը թառի անուրջս անհագ զերթ մեղու։ Տարափն անդուլ կը լըճանա, կը շափշափե միշտ խայտակ, Եվ արեւի պես կը փայլի ճամբուն սալարկն ըսպիտակ…

Միսաք Մեծարենցն ունի «Անձրև» վերնագրով ևս մեկ բանաստեղծություն («Համբույրն անձրեւին կը թրջե շափշափ…»)։

Ստեղծագործության մասին

Միսաք Մեծարենցի «Անձրև» բանաստեղծությունը անձրևի և բնության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 7 տող՝ 3-2-2 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 7