Անցնել բովանդակությանը

Անձրեվ

Բացաստանը վարագուրեց անձրեւին քողքն ամպային. Գյուղակն համբուն ողողեր է ջուրին ծափծափն ընդհանուր. Անդերու մեջ կը կաթոտի ճերմակ փրփուրն արծպային։ Օ՜հ լիությունն որ ամեն կողմ հրճվանքի պես կը զեղու. Օ՜հ, քաղցրությո՜ւնն, ուր կը թառի անուրջս անհագ զերթ մեղու։ Տարափն անդուլ կը լըճանա, կը շափշափե միշտ խայտակ, Եվ արեւի պես կը փայլի ճամբուն սալարկն ըսպիտակ...

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 7